Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

ՀՀ-ում գործողության մեջ է դրվել շենքերի սեյսմակայունությունը որոշող ամերիկյան արտադրության նոր սարք

ՀՀ-ում գործողության մեջ է դրվել շենքերի սեյսմակայունությունը որոշող ամերիկյան արտադրության նոր սարք
04.07.2012 | 21:24

«Հանրապետության բնակչության անվտանգության ապահովման և շենքերի սեյսմիկ անվտանգությունը կայունացնելու ուղղությամբ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Սեյսմիկ պաշտպանության ծառայությունը» (ՍՊԱԾ) հաջողությամբ վերագործարկել և գործողության մեջ է դրել շենքերի սեյսմակայունությունը որոշող ամերիկյան արտադրության նոր սարք, որը եզակի է տարածաշրջանում», - «Իրատես de facto»-ին ասաց ( ՍՊԱԾ) գործակալության պետ Հրաչյա Պետրոսյանը:

Նա նշեց, որ սարքը հնարավորություն է տալիս ոչ միայն շինարարության սկզբում ստուգել նոր կառուցվող շենքերի սեյսմակայունությունը, այլև ուղղել կառույցի նախագծային թերությունները` ապահովելով դրա հետագա սեյսմակայունությունը: Սարքի միջոցով ներկայումս փորձարկման աշխատանքներ են ընթանում Գեղարքունիքի մարզի Չկալովկա գյուղից ոչ հեռու կառուցվող եռահարկ շենքի վրա: Աշխատանքների վերաբերյալ վերջնական եզրակացություններն ու վերլուծությունները ՍՊԱԾ-ը կներկայացնի ինչպես լրատվամիջոցներին, այնպես էլ հանրությանը:
«Բացի այդ, ՍՊԱԾ-ի կողմից ներկայումս աշխատանքներ են տարվում նաև Ճապոնիայի կառավարության տեխնիկական համագործակցության շրջանակներում, Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) օժանդակությամբ Գյումրի քաղաքում հինգ նոր սեյսմիկ կայաններից բաղկացած համակարգ ներդնելու ուղղությամբ: Համակարգի միջոցով Գյումրիի քարտեզի վրա պատկերվելու են այն երկրաշարժերը, որոնք քաղաքի տարածքում կառաջացնեն երեք բալ և ավելի ուժգնությամբ ցնցումներ: Երկրաշարժի ինտենսիվության բաշխման մասին արագ ստացվող տեղեկատվությունը կբարձրացնի բնակիչների իրազեկության աստիճանը, ինչը հնարավորություն կտա օպերատիվ գործողություններ ձեռնարկել արտակարգ իրավիճակներում», -ասաց Հ. Պետրոսյանը:
Գործակալության պետը նշեց, որ առաջիկա ծրագրերի շրջանակներում նախատեսվել է նմանատիպ սարքավորումներ տեղակայել նաև Կապանում: Աշխատանքների ֆինանսավորման վերաբերյալ նախնական պայմանավորվածությունն արդեն ձեռք է բերվել JICA կազմակերպության հետ:


Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Դիտվել է՝ 6370

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ